Նյու Յորքի բնակիչը կալանավորվել  է McDonald's–ում պոռնո դիտելու համար։ 61-ամյա Թոդ Մակմիլլանը մտել էր ռեստորան, բայց ոչ թե ուտելու, այլև Wi-Fi-ից օգտվելու ու պոռնոֆիլմեր դիտելու համար։

Ռեստորանի աշխատակիցները նրան խնդրել են դադարեցնել դիտումը, բայց նա չի արձագանքել, դրա համար էլ ոստիկանություն են կանչել։ Սակայն Մակմիլանը նաև ոստիկաններին է մերժել ու չի անջատել պոռնոֆիլմերը։Այդ ժամանակ նրան ձերբակալել են։ Պարզվել է, որ պոռնոֆիլմերի սիրահարին ոստիկանությունը  ճանաչում էր, քանի որ ևս մի քանի ռեստորաններ էին բողոքել նրա նույնատիպ պահվածքից։