Սյունիքի մարզի Կապան քաղաքում հունիսի 5-ին 18-ամյա երիտասարդի կողմից 12 տարեկան երեխային ծեծելու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ալեքսեյը հունիսի 5-ին լողավազանի ջուրը դատարկելու նպատակով բանալի բերելու հարցի շուրջ վիճել է 12-ամյա տղայի հետ: Վիճաբանության ժամանակ Ալեքսեյը ձեռքով սեղմել է երեխայի պարանոցից, քաշքշել, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` գլխի, կրծքավանդակի շրջանին պատճառելով պարանոցի աջ և ձախ շրջանների արյունազեղումներ, աջ այտային ներսային մակերեսի սալջարդ վերք:

18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: