Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ իշխանությունների նպատակը դատավարությունն առանց իրեն անցկացնելն է:

Հայտարարությունում ասվում է.

«Իմ նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը անցնում է հրապարակայնության եւ օրինականության բռնաբարման ակնհայտ պայմաններում: Հայաստանում իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի եւ իր խամաճիկների մտադրությունը այս «դատավարությունը» առանց իմ մասնակցության անցկացնելն է եւ ինձ լռեցնելը:

Քանի որ դատարանում հնարավորություն չունեմ սույն գործի առընչությամբ արտահայտելու իմ տեսակետները, ուղիղ դիմում եմ բոլոր ԶԼՄ-ներին, մասնավորապես «Գալա TV» եւ «Ազատություն» ռադիոկայանի խմբագրություններին՝ իմ հետ ուղիղ հարցազրույց կազմակերպելու կոչով»: