Թուրքիայում ընթացող համաշխարհային շախմատային պատանեկան Օլիմպիադայում այսօր, նոյեմբերի 29-ին կայացավ 4-րդ տուրը: Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ բելառուսների նկատմամբ:

Հաղթանակ տարան Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Աղասարյանը ոչ ոքի խաղաց: Միակ պարտությունը կրեց Տիգրան Պետրոսյանը: Հայաստանը հարյուր տոկոսանոց արդյունքով` 8 միավոր գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը 6-ական միավորով բաժանում են Հնդկաստանի, Թուրքիայի եւ Ուզբեկստանի հավաքականները: