Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաեւ Խորհրդի նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքին: