Ադրբեջանի նախագահի հրամանագրով Նադիր Հուսեյնովը նշանակվել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, ասված է գերատեսչության պաշտոնական կայքում:
Ավելի վաղ Հուսեյնովը զբաղեցնում էր ԱԳՆ-ի հյուպատոսական բաժինը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, այսօր՝ նոյեմբերի 29-ին Ադրբեջանի խորհրդարանում կայացել է նոր գումարման խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունը: Արդյունքում խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվել է Պքթայ Ասադովը: Զիյաֆետ Ասքերովը պահպանել է առաջին տեղակալի, Բահար Մուրադովան եւ Վալեհ Ալեսքերովը՝ տեղակալների պաշտոնները:





























