Հնդկաստանում հարսը սպանել է սկեսրայրին, ձեռքերով սեղմելով նրա ամորձիները։ Տղամարդը մահացել է տեղում՝ արյան կորուստից։
Daily Mail-ի փոխանցմամբ Գայ Կերկկետան միջամտել էր որդու ու հարսի վեճին, որը սկսվել էր աքլորակռիվներում զույգի կրած պարտության պատճառով։ Սակայն հարսը՝ Անիմա Խարիան, չէր գնահատել սկեսրայրի խաղաղատենչ ձգտումները, հարձակվել էր նրա վրա ու ձեռքերով՝ ճիրանների պես սեղմել նրա ամորձիները։ Թե այդ ընթացքում ինչով էր զբաղված տղամարդու որդին՝ չեն հայտնում։ Արդյունքում Գայը մահացել է արյան կորուստից։ Ոստիկանությունը համարում է, որ կինն ու ամուսինը սպանության պահին հարբած են եղել։ Խարիան խոստովանել է իր արարքը, բայց հայտնել, որ դա դժբախտ պատահար է եղել։





























