«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Armtimes.com-ը նախարարից հե­տաքրքրվեց, թե ի՞նչ միջոցների հաշ­վին է կարողացել կուտակել 48 մլն ՀՀ դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար և 48 հա­զար եվրո և ընդգրկվել ամենահարուստ նախարարների ցանկում:

«Ես հարուստ չեմ, ինձանից հա­րուստներն էլ կան: Այդ գումարները իմ եկամուտներն են»,- ասաց գյուղնախարարը:

Մեր այն հարցին, թե ովքեր են իրենից հարուստ նախարարները, Առաքելյանը տեղեկացրեց, որ դեռ չի հե­տաքրքրվել այդ հարցով:

Նշենք, որ Առաքելյանը 1998-2016 թվականներին աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես փորձագետ-հաշվապահ, գլխավոր հաշվա­պահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում