«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 23–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որով Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի գումարը այսուհետ պետք է ուղղվի զոհված, մահացած եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: Տվյալ որոշմամբ՝ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումների հետեւանքով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխում է կատարվում, որով լուծվում են զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների անօթեւան ընտանիքների, ինչպես նաեւ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան եւ բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները: Ինչպե՞ս է ընդունվել կառավարության այս որոշումը ոստիկանությունում:

«Փաստի» աղբյուրների հավաստմամբ՝ բարձրաձայն ոչ ոք չի դժգոհել: Չէր էլ կարող: Սակայն որոշ պաշտոնյաներ, այնուամենայնիվ, «փնթփնթացել են»: Ինչո՞ւ հենց իրե՛նց արտաբյուջետային ֆոնդից: Թող ՊԵԿ–ից կամ կառավարությունից վերցնեին:

Սովորաբար արտաբյուջետային ֆոնդի փողերը տվյալ ոլորտում համարում են իրենց օգուտը (ո՛չ անձնական, այլ գերատեսչության): Այդ է պատճառը, որ ոստիկանությունում որոշ մարդիկ համարում են, որ իրենց փողերը տարան:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում