Վիետնամում դատարանը հայտնի բլոգեր եւ իրավապաշտպան Նգուեն Նգոկ Նհու Կույհին տասը տարվա ազատազրկման է դատապարտել՝ Facebook սոցկայքում եւ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում պետական քաղաքականությունը քննադատելու եւ իշխանությանը զրպարտելու համար, փոխանցում է AP-ն։
Նգուեն Նգոկ Նհու Կույհին, որը հայտնի է Me Nam կամ «Mother Mushroom» կեղծանվամբ, մեղադրանք է առաջադրվել «Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեմ քարոզի» հոդվածի համար։ Փաստաբանի խոսքով՝ նա իր իրեն մեղավոր չի ճանաչել։
Փաստաբանը նշել է, որ կբողոքարկի «չափազանց խիստ ու անարդար» դատավճիռը։





























