Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող «Սյունէներգոշին» ՍՊԸ-ի տարածքում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 78-ամյա Ռուբեն Առաքելյանն էր։ Իրավապահները պարզել են նաեւ, որ վերջինս վրաերթի է ենթարկվել Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Մարտին Ե.-ի կողմից վարած «ԿամԱԶ 5410» մակնիշի 726 ՏՍ 43 համարանիշի ավտոմեքենայով։

Ոստիկանները մահացածի հագուստների վրա հայտնաբերել են «ԿամԱԶ»-ի անվադողերի հետքեր։