Ավստրալիայում աբորիգենների առաջնորդները վարչապետ Մալքոլմ Թերնբուլին են ներկայացրել «ճանապարհային քարտեզը»՝ առաջարկելով սահմանադրությամբ բնիկներին երկրի առաջին ժողովուրդ ճանաչել, որը շուրջ 50000 տարվա պատմություն ունի։
Փաստաթղթում նաեւ կոչ է արվում խորհրդարանում բնիկ ժողովուրդների հարցերի շուրջ խորհրդակցության համար ներկայացուցչական մարմին ստեղծել, փոխանցում է Reuters-ը։
Ավստրալական աբորիգեններն ու Թորեսովի նեղուցի կղզիների բնակիչները կազմում են Ավստրալիայի 24,5 մլն բնակչության 2,8 տոկոսը։
Ավստրալիայի սահմանադրությունում բնիկ բնակչությունը չի նշվում։ 2008 թվականին Ավստրալիայի կառավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել բնիկ ժողովուրդներից։
Աբորիգենների առաջնորդ Ջո Մորիսոնն ասել է, որ ներկայացված փաստաթուղթը կօգնի քաղաքկան գործիչներին կողմնորոշվել սահմանադրական փոփոխությունների հարցում՝ բնիկ ժողովուրդների ճանաչումը եւս այնտեղ ներառելու համար։





























