Ադրբեջանին սահմանակից Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության արդեն տասը կետ է ստեղծվել։ Այս մասին հունիսի 30-ին հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներում իր ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ անցյալ տարի դրանք ստեղծվել են երկու գյուղերում, այս տարի՝ եւս ութում։ Քաղաքացիական պաշտպանության կետերն արդեն սարքավորված են, իսկ նախարարության անձնակազմը հետեւում է հնարավոր իրադարձություններին դրանց պատրաստվածությանը։