Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը խոստովանել է, որ մինչ օրս չի տրվել «սմարթֆոնամանիային»։ Տալինում ԵՄ նախագահությունը Էստոնիային հանձնելու արարողության ժամանակ նա հայտարարել է, որ դեռ սմարթֆոն չունի, փոխանցում է AFP-ն։

«Ես չպետք է դա ասեի, բայց կասեմ՝ ես դեռ սմարթֆոն չունեմ»,-ասել է ԵՄ գործադիր իշխանության 62-ամյա ղեկավարը։ «Այդ պատճառով ես չէի կարող Էստոնիայի վարչապետ դառնալ, դա անհնար կլիներ»,-Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ մամուլի ասուլիսի ընթացքում կատակել է Յունկերը։ 

Նա հավելել է, որ Ռատասը տեղյակ էր, որ ինքը սմարթֆոն չունի։ Այդ պատճառով իրեն Էստոնիա է հրավիրել բացիկ ուղարկելով՝ ինչպես 19-րդ դարում։

ԵՄ-ում աղբյուրների համաձայն՝ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Յունկերը գործածում է հին Nokia բջջային հեռախոսը։