Լոնդոնում բրիտանացին կես տարվա ազատարկման է դատապարտվել՝ մահմեդական դեռահաս աղջնակին բեկոնով հարվածելու պատճառով, փոխանցում է AP-ն։
Ալեքս Չիվերսը վեց ամիս կանցկացնի բանտում՝ հասարակական կարգը խախտելու համար։ Նա խոստովանել է, որ հարձակում է գործել կրոնական եւ ռասիստական դրդապատճառներից ելնելով։ Նշվում է, որ Ալեքսը, մինչեւ դեռահասին բեկոնով հարվածելը, Լոնդոնի փողոցներից մեկում երկու մահմեդականների է մոտեցել եւ իսլամը վիրավորող արտահայտություններ արել։
Ականատեսները տեսագրել են հարձակումը։





























