Ոստիկանությունը չի ցանկանում պատասխանել՝ ընդդիմադիր բանտարկյալներին ծեծե՞լ են, թե՞ ոչ։ Այս մասին հունիսի 30–ին «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ։
2016 թվականի հուլիսին Երեւանի կենտրոնում ոստիկանական գունդը գրավելու համար ձերբակալված զինված խմբի անդամները կալանավորված են։ Օրերս փաստաբանները հայտարարություն տարածեցին, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ Ավան եւ Նոր Նորք դատարանների նկուղում ծեծ է կիրառվել։
«Այլապես, ինչպես կբացատրեք նրանց վրա հայտնաբերված մարմնական վնասվածքները»,– ասաց Փաշինյանը։
Ի պատասխան՝ փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը նշեց, թե չի կարելի նման հարցերին առանց ստուգելու պատասխանել։ «Տեղի ունեցածի պատասխանը կարող է տալ միայն դատաբժշկական փորձաքննությունը»,– հավելեց նա։




























