Մեքսիկայում ձերբակալվել է երկրի ամենադաժան հանցախմբերից մեկի առաջնորդը: 32-ամյա Արթուրո Գալեգոս Կաստրելյոնը Los Aztecas ավազակախմբի առանորդն է եւ ձերբակալվել է Սյուդադ-Խուարես քաղաքում: Նրա հետ միասին ձերբակալել են հանցախմբի եւս երկու անդամների: Կաստրելյոնը խոստովանել է, որ ինքն է եղել վերջին 15 ամսվա ընթացքում քաղաքում տեղի ունեցած սպանությունների 80 տոկոսի կազմակերպիչը: Նա մասնավորապես իր վրա է վերցրել ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի եւ նրա ամուսնու սպանության պատասխանատվությունը: Կաստրելյոնը նաեւ իրականացրել է դպրոցական երեկույթի մասնակիցների սպանությունը, երբ հանցագործների արձակած գնդակներին զոհ էին գնացել 15 աշակերտներ:
Հաղորդվում է, որ «Ացտեկներ» ավազակախումբը գործել է «Խուարես» թմրակարտելի կազմում եւ իրականացրել կարտելի թշնամիների սպանությունները: Նշենք, որ միայն 2010թ. Սյուդադ-Խուարեսում սպանվել էր 2 հազար մարդ:





























