Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի ԱԳ նախարարները հուլիսի 5-ին կհանդիպեն՝ Կատարի հարցը քննարկելու համար: Այս մասին գրում է Reuters-ը:
Նշենք, որ 10 պետություններ, որոնցից 7-ը՝ արաբական, Կատարի հետ խզել են դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դոհան հերքում է բոլոր մեղադրաքները։
Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Կատարին իրենց պահանջներն են ներկայացրել, որոնք կատարելուց հետո Դոհայի հետ հարաբերությունները կարող են վերականգնվել։ 13 պահանջների թվում են Կատարից թուրքական ռազմաբազայի դուրսբերումը, Իրանի հետ կապերի կրճատումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը։ Դոհան պահանջներն անիրատեսական է անվանել։
Կատարին ներկայացված վերջնագրի ժամկետը երկարացվել է 48 ժամով:





























