Կինոռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Գևորգյանցի հիշատակին շուրջ 3 միլիոն դրամ է փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այդ մասին տեղեկացնում է հիմնադրամի 1000plus.am կայքը: 

Ըստ ներկայացված տվյալների՝ փոխանցում են կատարել կազմակերպություններ, ընտանիքներ, փոխանցումների մեծ մասը անանուն են:

Հիշեցնենք, որ հայտնի կինոռեժիսորը մահացել էր հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում։

Նրա հարազատները բաց նամակ էին տարածել, որում ասվում էր. «Ռուբեն Գեւորգյանցը բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար: Կինոռեժիսորի որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գեւորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն հետեւյալ հաշվեհամարին ՝

Փոխանցումներ ՀՀ Դրամով`

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» Հիմնադրամ

Ստացողի հաշվի համարը`   103008661003

Ստացողի բանկի անվանումը`

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ

«Ռուբեն Գեւորգյանցի հիշատակին» նշումով: