Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ ոչ պաշտոնական ճաշին, որը հուլիսի 3-4-ը պաշտոնական այցով ՌԴ-ում կգտնվի։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ հուլիսի 4-ը նվիրված կլինի ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի առաջնորդների բանակցություններին։ «Կլինեն երկկողմանի բանակցություններ, փաստաթղթեր կստորագրվեն։ Անսովոր ձեւաչափ կլինի՝ առաջնորդները կհանդիպեն հասարակության, գործնական աշխարհի եւ Ռուսաստանի ու Չինաստանի բժշկական հանրության ներկայացուցիչների հետ, որոնք Պուտինին ու Սի Ցզինպինին կիրազեկեն իրենց փոխգործակցության մասին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։





























