Նարցիսիզմով չեմ տառապում եւ պաշտոնիցս կառչած չեմ։ Այս մասին հուլիսի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է համարի, որ կատարում է ամենակարեւոր եւ պատասխանատու աշխատանքը՝ անկախ նրանից, թե ինչպիսի պաշտոն է զբաղեցնում։
«Եթե տեսնեմ, որ ժամանակն է՝ այս պաշտոնը զբաղեցնեն երիտասարդ մասնագետները, նրանց ճանապարհին չեմ կանգնի»,-հավելեց Արեյանը։





























