Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը կքննարկեն Եվրասիական տնտեսական միության հետ «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտին կապելու  հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է Gazeta-ն։ 

Ուշակովի խոսքով՝ հանդիպման ընթացքում նրանք առանց կոնկրետ օրակարգի կքննարկեն երկու կողմերին հետաքրքրող բոլոր հարցերը՝ ներառյալ երկկողմանի բնույթ կրող հարցերը եւ միջազգային օրակարգի հրատապ խնդիրները։

Նա հավելել է, որ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն կստորագրվի համընդգրկուն գհործընկերային հարաբերությունների եւ ռազմավարական փոխգործակցության խորացման վերաբերյալ։