Բաքվում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները թեյարան են ավերել:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 4-ի գիշերը: Ոստիկանություն է դիմել թեյարանի տեր Ռաֆիգ Մամեդովը: Նրա խոսքով` հաստատություն են մտել սեռական փոքրամասնությունների 3 ներկայացուցիչ եւ իրենից 500 մանաթ պահանջել, որը ինքը պարտք էր նրանցից մեկին: Քանի որ Մամեդովի մոտ փող չի եղել, նա հայտարարել է, որ չի կարող այդքան արագ պարտքը վերադարձնել: Այդ ժամանակ եիտասարդները հաստատությունն ավերել են: Նրանք կոտրել են կահույքը, իսկ ջարդված բաժակի բեկորով վնասել են Մամեդովի ձեռքը:

Դրանից բացի, «Շամպլենա» մականունով խուլիգաններից մեկը բաժակի բեկորով վնասել է իր երակները, որի հետեւանքով հոսպիտալացվել է: Տեղի ունեցածն առայժմ որպես խուլիգանություն է որակվել: Փաստով ոչ մեկը ձերբակալված չէ, միջադեպի մասնակիցների ինքնությունը հայտնի է: