Նախիջեւանում Ադրբեջանի զինված ուժերի եւ Առանձին համազորային բանակի զորամասերի հակաօդային ստորաբաժանումների՝ մարտական կրակահերթերով մարտավարական զորավարժություններ են անցկացվել։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտպանության նախարարությունը, հաղորդում են, որ մարտական հրաձգությունների փուլում շարժման ընթացքում եւ դիրքավորվելուց հետո կրակոցներ են մշակվել։ «Նետ 3» զենիթահրթիռային համալիրը եւ 23 միլիմետրանոց զենիթային սարքավորումները ոչնչացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախները։ Զորավարժություններին մասնակցել են նաեւ 120 միլիմետրանոց ականանետներ։





























