Գերմանիայի անվտանգության ուժերն ակնկալում են, որ հուլիսի 7-8-ը Համբուրգում անցկացվող G20-ի գագաթնաժողովի հետ կապված բողոքի ակցիաներին 8 հազար մարդ կմասնակցի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեյզիրեն:

Նա նշել է, որ Գերմանիայի մեծությամբ երկրորդ քաղաքում գագաթնաժողովի օրերին կարգին կհետեւեն 20 հազար ոստիկաններ: