Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան միանում է «S.O.S. Սեւան» նախաձեռնությանը, որը Սեւանա լճից հավելյալ ջրառի դեմ ստորագրահավաք է սկսել Change.org կայքում:
Գործում առկա կոռուպցին ռիսկերը պարզելու նպատակով կոալիցիան կկատարի ուսումնասիրություն եւ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:
Այս պահին ստորագրահավաքին միացել է ավելի քան 650 մարդ:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 4-ին, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Սևանից հավելյալ 100 միլիոն խմ ջուր բացթողնելու օրինագիծը: Բնապահպանական կազմակերպությունները պայքարում են, որպեսզի Սեւանից լրացուցիչ ջուր չվերցվի:





























