ԿԺԴՀ-ի շուրջ պարույրները կարող են անվերահսկելի, պոտենցիալ աղետալի զարգացման հանգեցնել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա նշել է, որ Հյուսիսային Կորայի շուրջ Ռուսաստանն առաջարկում է բազմակողմանի երկխոսության շարունակություն, անթույլատրելի է նաեւ լարվածության սրումը։
«ԿԺԴՀ-ի նոր հրթռիային արձակումը հերթական հիշեցումն է այն մասին, որ այլ տարբերակներ պարզապես գոյություն չունեն, եթե մենք չեն ցանկանում բախվել անվերահսկելի, պոտենցիալ աղետալի իրադրության հետ», — ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան կողմ է ստատուս քվոյի պահպանմանն ու Փհենյանի հետ երկխոսության շարունակությանը։
Երեքշաբթի առավոտյան ԿԺԴՀ-ն փորձարկել է «Հավսոն-14» հրթիռը, որն ընկել է Ճապոնական ծովում՝ Ճապոնիայից 300 կմ հեռավորությամբ։ ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկում է իրականացրել։




























