ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն պարել է Ղրղզստանի Իսըկ Կուլ լճի ափին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Համագործակցության երեխաները» մշակութակրթական ֆորումի մասնակիցները պարային ֆլեշմոբ էին կազմակերպել։
Մատվիենկոն մասնակցում էր դրան ու մի շարք պարային շարժումներ է արել՝ ջանասիրաբար կրկնելով պատանի պարողների շարժումները։
Պարին մասնակցել է նաեւ Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Չինիբայ Տուրսունբեկովը։
Մատվիենկոն աշխատանքային այցով Ղրղզստանում է գտնվում։





























