Ռուսաստանն ու Չինաստանը կողմ են Սիրիայի ինքնիշխանությունը հարգելուն ու կոչ են անում սիրիական ճգնաժամը կարգավորել քաղաքական դիվանագիտական ուղով, ասվում է երկու երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կողմերը շեշտում են Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, կոչ են անում սիրիական ճգնաժամը կարգավորել քաղաքական դիվանագիտական միջոցներով՝ լայն միջսիրիական երկխոսության միջոցով՝ առանց նախապայմաններ առաջ քաշելու ու առանց արտաքին միջամտության»,- ասվում է փաստաթղթում։
Բացի դրանից կողմերը աջակցում են ՄԱԿ համակարգող կարեւոր դերակատարմամբ ձեռնարկվող համատեղ քայլերը՝ Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ու Աստանայի գործընթացի դրական դերը Սիրիայի տարածքում մարտական գործողությունների դադարեցման համար։




























