Հայաստանում կայք կբացեն ապօրինի աղբանոցների քարտեզով։ Այս մասին  NEWS.am–ի թղթակցին հայտնել է Տարածքային կառավարման ու զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության վարչության պետ Արտաշես Բախշյանը։

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր 1400 ապօրինի աղբանոցների ոչնչացման մասին։

Նման քարտեզ արդեն պատրաստ է, բայց Google earth-ում։ Հիմա այն կտեղադրեն առանձին կայքով։ Այդ ժամանակ յուրաքանչյուրը կկարողանա ստուգել իրոք փակվում են ապօրինի աղբանոցները, թե ոչ (այդ թվում սեփական քաղաքում ու թաղամասում)։ Կայքը պետք է գործարկվի մոտ ապագայում, հայտնել է Բախշյանը։