Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում ահաբեկիչների օբյեկտների վրա նորագույն հրթիռներով ՏՈՒ-95 ՄՍ-ի հարվածի տեսագրությունը։ Հարվածներ են հասցվել Х-101 գերճշգրիտ հրթիռներով, հայտնում է «ՌենՏՎ»-ն։

Հարվածի արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների 3 պահեստ ու հրամանատարային կետ՝ Ակերբատ քաղաքի տարածքում։ ՊՆ-ից նշել են, որ գերճշգրիտ հարվածները հասցվել են մոտ 1000 կմ հեռավորությունից։

Դրանից հետո օդանավերը վերադարձել են Հմեյմիմ բազա։