Հայաստանի կառավարությունը փակված օբյեկտների անվտանգությունը կորոշի ըստ օգտագործած հումքի թափոնների։ Հուլիսի 6-ին կայացած հերթական նիստում գործադիրը հավանության արժանացրեց փակված օբյեկտների գույքագրման մասին որոշման նախագիծը։

Որոշման նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ Ոլորտում Հայատսանի կառավարության քաղաքականությունը նպատակ ունի բացահայտել շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը եւ դրա նվազեցման ու վերացման համակարգային միջոցների մշակել։

Որոշման նպատակն է մշակել փակված օբյեկտների գույքագրման կարգը՝ որոշելով օբեյկտների կարգավիճակն ու անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա ազդեցության դրանց ցուցիչները։

Օրենքի ընդունումն ակնկալում է ապահովել փակված օբյեկտների գույքագրման մեթոդական հիմքերը՝ ըստ օգտագործած հումքի թափոնների եւ ստեղծել համապատասխան տեղեկատվական բազա։ Դա հետագայում էկոլոգիական միջոցառումներ մշակելու հիմք կդառնա։