Ինդոնեզիայի ոստիկանությունը աստվածանարգության եւ ատելության մեղադրանքներով գործ է քննում երկրի նախագահ Ջոկո «Ջոկովի» Վիդոդոյի կրտսեր որդու դեմ, փոխանցում է AP-ն:
Ոստիկանությունը նախատեսում է Կաեսանգ Պանգարեպին հարցաքննության կանչել տեսանյութով բողոք ստանալուց հետո, որը մայիսին YouTube էր բեռնվել: 3 րոպե տեւողությամբ հոլովակում նախագահի որդին քննադատում է ինդոնեզիացիներին, որոնք մուսուլման մեծամասնության հետ վերջերս ծագած լարվածության ժամանակ հայտարարել են, որ կհրաժարվեն հուղարկավորության ծիսակարգերի կատարումից նրանց համար, ովքեր որպես առաջնորդներ աջակցում են ոչ մուսուլմաններին:
Ինդոնեզիայի աստվածանարգության մասին օրենքը, որով մինչեւ 5 տարվա ազատազրկում է նախատեսվում, հաճախ է օգտագործվում փոքրամասնությունների քաղաքական ընդդիմադիրների հետապնդման համար:





























