Թուրքիան ռազմաբազան դուրս չի բերի Կատարից, քանի դեռ Դոհան ինքը չի խնդրել այդ մասին։ Այս մասին ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ եթե Կատարը ցանկանա, որ «մենք հեռանանք, մենք չենք մնա, քանի որ չենք ցանկանում մնալ այնտեղ, որտեղ մեզ տեսնել չեն ցանկանում»։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան Սաուդյան Արաբիային առաջարկել է թագավորությունում եւս բազա բացել այն նույն պայմաններով, ինչ Կատարում, սակայն Էր Ռիադը հայտարարել է, որ իրեն մտածել է անհրաժեշտ։ Էրդողանի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի եւ երեք արաբական երկրների՝ Կատարին ուղղած պահանջներն անիրատեսական են՝ Դոհայի ինքնիշխանության տեսանկյունից։

«Այդ 13 պահաջները պետությանը զրկում են հիմնական հատկություններից, դրանք ընդունելի չեն ոչ մի դեպքում, քանի որ մարտահրավեր են նետում պետական գործառույթներին»,- ասել է Էրդողանը։ Նա նաեւ հավելել է, որ Անկարան Պարսից ծոցում ճգնաժամի խորացում չի ցանկանում՝ նշելով, որ ճգնաժամի լուծման հույսեր է փայփայում։