Հայաստանը չի սառեցնի նոր վարկերը: Այս մասին հուլիսի 6-ին հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ելույթ ունենալով 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստում:
Նա նշեց, որ Հայաստանի պետական բյուջեի ՀՆԱ նկատմամբ պակասուրդի կրճատման համար արտաքին վարկերը կնվազեցվեն: Սակայն սա չի նշանակում, որ ամբողջությամբ կսառեցվեն: Դա տնտեսական աճին կխանգարեր: Առաջին հերթին վարկեր կվեցնեն այն ծրագրերի շարունակման համար, որոնք 75 եւ ավելի տոկոսով ավարտվել են, երկրորդ` ենթակառուցվածքների կառուցման համար, որոնք թույլ կտան մեծացնել արտադրողականությունը: Մինչեւ 2022 թվականը սկսածծրագրերն ավարտելու համար պետք է եւս մինչեւ 1,8 մլրդ եւ ավելի դոլար վարկեր վերցնել:





























