Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձակման լույսի ներքո Կորեական թերակղզում ստեղծված իրադրության կապակցությամբ Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել: Պեկինի կոչը հետեւել է ռազմական ուժ կիրառելու պատրաստակամության մասին ԱՄՆ-ի հայտարարությանը՝ Փհենյանի միջուկային հրթիռային ծրագրի դադարեցման անհրաժեշտության դեպքում:

Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, միաժամանակ, հայտարարել է, որ Պեկինը լիովին հետեւում է Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական ուժ կիրառել՝ երկիրն ու դաշնակիցներին հյուսիսկորեական սպառնալիքից պաշտպանելու համար, բայց նախընտրում են աճող սպառնալիքի լուծման համար օգտագործել միջազգային առեւտրում իր ազդեցությունը: