2016 թվականին հայկական բանակի զինվածությունը շարունակել է աճել: Այս մասին հուլիսի 6-ին` ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` ելույթ ունենալով 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ:
Նրա խոսքով` մասնավորապես ձեռք են բերվել նոր զենիթահրթիռային համալիրներ, ավտոտրանսպորտային միջոցներ: Մարտական հերթապահություն կատարող զորամասերը հագեցվել են ջերմադիտարկման եւ գիշերային դիտարկման սարքերով, կապի ժամանակակից միջոցներով:





























