ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ ամերիկյան զորքերը կմնան Լեհաստանում: Լեհաստանի ռադիոյի հաղորդմամբ՝ Լեհաստանում ամերիկյան զորքերի ներկայության հարցը եղել է Դոնալդ Թրամփի եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի զրույցի թեմաներից մեկը:
«Մենք չենք խոսել երաշխիքների մասին, բայց արդեն երկար ժամանակ Լեհաստանում գտնվող ամերիկյան զորքերը, որոնց թիվը 5 հազարի է հասնում, կմնան այստեղ, մենք կշարունակենք համագործակցել Լեհաստանի հետ»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Նա նաեւ ընդգծել է, որ Լեհաստանը ոչ միայն ԱՄՆ-ի ընկերն է, այլեւ կարեւոր դաշնակին ու գործընկերը ռազմական համագործակցության ոլորտում:





























