Վաշինգտոնն աշխատում է Վարշավայի հետ՝ Ռուսաստանի «ապակայունացնող վարքագծին» դիմակայելու համար։ DW-ի փոխանցմամբ՝ այս մասին Լեհաստանում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա բարձր է գնահատել Լեհաստանին՝ որպես ՆԱՏՕ-ում ներդրումներ ունեցած «քիչ երկրներից մեկին»։ Թրամփը կրկնել է Դաշնիքի որոշ անդամների վերաբերյալ իր նախկին քննադատությունը՝ հայտարարելով, թե ժամանակն է, որ դաշինքի բոլոր անդամները կատարեն «իրենց ֆինանսական պարտավորվածությունները»։

Նա Լեհաստանին նաեւ շնորհակալություն է հայտնել «Իսլամական պետություն» խմբավորման դեպ պայքարում ունեցած ներդրման համար՝ Իրաքի հատուկ ծառայության ուժերի վերապատրատսման եւ հետախուզական առաքելություններ իրականացնելու տեսքով։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան գնահատել է Թրամփի աջակցությունը երկրի անվտանգությանը եւ ընդգծել անվտանգության եւ էներգետիկայի ոլորտում միջատլանտյան համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։