ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Սպիտակ տանն աշխատող կանայք սկսել են տղամարդկանցից էլ ավելի քիչ աշխատավարձ ստանալ։ Նման եզրակացության է հանգել տնտեսագետ Մարկ Փերին, American Enterprise Institute-ի պրոֆեսորը, որի հետազոտության տվյալները հրապարակում է The Independent-ը։

Նրա հաշվարկներով, ԱՄՆ նախագահի նստավայրի կին աշխատողի տարեկան միջին աշխատավարձը 72 650 դոլար է, տղամարդունը՝ 115 հազար։

Բարաք Օբամայի օրոք կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը 11 տոկոս է կազմել։ Պարբերականը նշում է, որ տարբերության պատճառը ոչ միայն խտրականությունն է, այլեւ այն պաշտոնները, որոնք զբաղեցնում են տղամարդիկ ու կանայք։ Թրամփի օրոք 23 ամենաբարձր վճարվող պաշտոնների 74 տոկոսը զբաղեցնում են տղամարդիկ, իսկ Օբամայի օրոք այդ ցուցանիշը 52 տոկոս էր կազմում։