Արմավիրի մարզում, հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:50-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են 44-ամյա Սարգիս Ե.-ի վարած Mercedes ML մակնիշի 33 VS 428 համարանիշի եւ 23-ամյա Արման Ա.-ի վարած Volkswagen մակնիշի 94 AM 900 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Mercedes ML-ը կողաշրջվել է: «Մերսեդեսի» ուղեւոր 6-ամյա երեխային տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով 6-ամյա երեխան Mercedes-ի վարորդի որդին է:




























