Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի մասին շրջանառվող լուրերից եւ հերքում է դրանք:

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ մուտքի վիզա»,-այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

Այնուհետեւ ներկայացվում է ԱՄՆ վիզա ստանալու կարգը: