Կենտրոնական բանկի կանխատեսումներով` այս տարի 2017-ի առաջին եռամսյակում տնտեսական աճի տեմպերը կարագանան: Այս մասին հուլիսի 7-ին` ԱԺ-ում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` ելույթ ունենալով ԿԲ-ի 2016 թվական դրամավարկային քաղաքականության հաշվետվության քննարկման ժամանակ:
Նրա խոսքով` ԿԲ-ի 2016 թվականի դրամավարկային քաղաականությունը կատարել է իր առջեւ դրված խնդիրները: «Դա մակրոտնտեսության եւ գների կայունության ապահովումն է, ինֆլյացիոն անկալիքների նվազեցումը, ներքին պահանջարկի վերականգնման եւ ինֆլյացիայի համար նախապայմանների ստեղծումը»,- նշեց Ջավադյանը:
ԿԲ կանխատեսումների համաձայն` 2017-ի առաջին եռամսյակի համար այս տարի տնտեսական աճի տեմպերը կարագանան: «Սա պայմանավորված կլինի ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, կառավարության մի շարք ծրագրերի արդյունավետ իրականացմամբ` ուղղված արտահանմանն ու ներդրումներին, ինչպես նաեւ արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավմամբ: Արդյունքում 2017 թվականի առաջին եռամսյակի համար նախատեսվել էր 2,2-3,2 տոկոս տնտեսական աճ: Ապրանքների եւ ծառայությունների արտահանման աճը նախատեսվում էր 5-7 տոկոսի միջակայքում»,- հավելեց Արթուր Ջավադյանը:





























