Հունիսի 26-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 48 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 24-ամյա երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հուլիսի 6-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում վրաերթի ենթարկված երիտասարդը՝ 1993 թ. ծնված Գագիկ Մարգարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների եւ վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ՎԱԶ-21723»-ը վազանց կատարելու ժամանակ բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, դուրս եկել մայթեզր եւ վրաերթի ենթարկել Գ.Մարգարյանին:

Կատարվում է քննություն: