Ադրբեջանցի երեխայի զոհվելն Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների արդյունք է: Հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան, փորձագետ Արման Նավասարդյանը:

Նա ադրբեջանական կողմի գործողությունները համեմատեց Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանական զորքերի գործողությունների հետ՝ միաժամանակ նշելով, որ ինչպես ֆաշիստները, ադրբեջանցիները նույնպես խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան են օգտագործում: Սակայն, փորձագետի խոսքով, ի տարբերություն ադրբեջանցիների՝ գերմանացիները որպես կենդանի վահան օգտագործում էին կա՛մ հակառակորդի գերեվարված զինվորներին, կա՛մ նրա խաղաղ բնակչությանը:

«Ադրբեջանցիների բարձրացրած հիստերիան պետք է պատասխան ստանա: Մենք պետք է հակազդենք դրան՝ նման օրինակներ ներկայացնելով, եւ հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք էլ 12-ամյա հայ տղայի սպանեցին, տարիներ առաջ էլ գլխատեցին քնած հայ սպային»,- նշեց Արման Նավասարդյանը: