Միլիոնավոր մարդիկ հույս ունեն, որ G20-ի առաջնորդները կկարողանան լուծել համաշխարհային խնդիրները: AP-ի փոխանցմամբ՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում աշխատանքային ճաշի ժամանակ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նա վստահություն է հայտնել, որ յուրաքանչյուր առաջնորդ կփորձի «լավ արդյունքների» հասնել: Մերկելի խոսքով՝ «լուծումներ կարելի է գտնել այն դեպքում միայն, եթե բոլորը պատրաստ լինեն փոխզիջման գնալ»:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ առաջնորդները նաեւ պետք է խոսեն իրենց տարաձայնությունների մասին:





























