Ղրղզստանից ոսկերիչների համար հետաքրքիր կլիներ հայ գործընկերների հետ փորձի փոխանակում իրականացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղրղզստանի ոսկերիչների ասոցացիայի նախագահ Վյաչեսլավ Ստրելնիկովը: 

Պատվիրակությունը ժամանել է Երեւանի ոսկու շուկա:

Ղրղզստանցի վարպետները հանդիպել են Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության ներկայացուցիչների հետ:

«Հայ ոսկերիչները հայտնի են իրենց որակյալ աշխատանքով: Նրանց փորձը մեծ համար շատ հետաքրքիր է: Կարելի է նաեւ համատեղ ձեռնարկություններ ստեղծել: Իսկ սկզբի համար կարող ենք փորձի փոխանակում իրականացնել կամ նույնիսկ նամակագրություն սկսել ու հեռուստահամաժողովներ կազմակերպել»,-նկատեց նա:

Այս եւ մյուս հարցերը ասոցացիան կքննարկի հայ գործընկերների՝ Հայաստանի ոսկերիչների ասոցացիայի հետ:

«Մեր խնդիրները նման են: Մեզ մոտ ռուսական շուկան հիմնականներից մեկն է: Իսկ այնտեղ հայտնի է, որ վաճառքի ծավալները նախկինը չեն: Պետք է մի կերպ դուրս գալ իրավիճակից», - հավելեց նա: