Շաբաթ Համբուրգում մեկնարկել է «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի երկրորդ օրը, որի շրջանակում համաշխարհային առաջնորդները բազմաթիվ միջազգային թեմաներ կքննարկեն: Այն սկսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմաիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միասին նախաճաշից:
Իսկ Համբուրգում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները, որին մասնակցում են Եվրոպայի հակագլոբալիստները: Ցուցարաները ծրագրում են հանրահավաք անցկացնել ի պաշտպանություն կլիմայի եւ սոցիալական հավասարության: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, ինչի պատճառով այն անվանում են «հակաթրամփյան»: Նյու Յորքի քաղաքապետի այս որոշումը Եվրոպայում մեծ ռեզոնանս է առաջացրել:





























