Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է  Masterpiece տոնավաճառում 3 մլն ֆունտ արժողությամբ գլուխգործոցները հափշտակելու գործը: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Art Newspaper-ը:

Զարդերը հափշտակել են շվեյցարացի ոսկերիչների սթենդից:

Ոստիկանությունը գողության ոչ մի վկայի չի կարողացել գտնել: Նշվում է, որ տոնավաճոռւմ շուրջօրյա աշխատում են հսկիչներն ու տեսախցիկները:

Այս տարի տոնավաճառ է այցելել 44 հազար մարդ: