Օրերս «Կարասը» մեկնարկել է հայ արտադրողների աջակցման մեծածավալ ծրագիր, որի նպատակն է հորդորել է ՀՀ բնակիչներին գնել հենց հայկական ծագում ունեցող ապրանքներ: Այս կապակցությամբ ներկայացնում ենք ցանցի տնօրինության ուղերձը հանրությանը.

«Օրեցօր հայ արտադրողների թիվը շատանում է տարբեր ոլորտներում, սակայն հայկական ապրանքների ուղղությամբ պահաջարկի ավելացման միտումներն աննկատելի են: Մենք կարծում ենք, որ տեղական արտադրանքը, շատ դեպքերում թերագնահատվում է կամ անտեսվում, ձեռնարկությունները եւ գործարանները մեծ կորուստներ են կրում, նույնիսկ որոշները փակվում: Հետեւաբար, մարդիկ կորցնում են իրենց աշխատատեղերը, ինչն էլ հանդիսանում է արտագաղթի պատճառներից մեկը: 

Այս հարցին ուշադրություն է պետք դարձնել ոչ միայն սպառողներին, այլեւ առեւտրային ցանցերի եւ խանութների ղեկավարներին, քանի որ շատ դեպքերում Հայաստանյան շուկայում արտադրվող ապրաքները մրցունակ են գնի եւ որակի հարաբերակցության մեջ:  Ճիշտ կլիներ հատուկ առանձնացնել հայկական արտադրանքը խանութներում, այդ թվում, գյուղատնտեսական ապրանքները՝ հեշտացնելով ընտրությունն ի օգուտ տեղականի: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ այսօր շատերն են փորձում աջակցել հայ արտադրողներին, սակայն վերջիններս հանրության էլ ավելի մեծ ուշադրության կարիքն ունեն:

Հենց այս պատճառով էլ «Կարասի» թիմով, որոշում ընդունեցին կազմակերպել այս նախաձեռնությունը եւ հանրության ուշադրությունը սեւեռել այս կարեւոր խնդրին: 

Բացի այդ, «Կարասում» կարծում են, որ խնդրի պատճառներից մեկը նաեւ այն է, որ հանրության մեծ մասը բավականաչափ լավ չի ճանաչում հայ արտադրողներին եւ իրենց ստեղծած ապրանքները, քանի որ ի տարբերություն արտասահմանյան ընկերությունների, տեղական  արտադրողները մեծ բյուջեներ չունեն խթանման արշավների կազմակերպման համար: Այս պատճառով, ծրագրի շրջանակներում, ցանցի թիմն այցելել է տասնյակից ավելի հայկական ձեռնարկություններ, գործարաններ եւ գյուղատնտեսական միավորումներ՝ մոտիկից  ծանոթանալով նրանց գործունեությանը:

Այցելությունների հիման վրա, եկող երկու ամիսների ընթացքում ցանցն իր օնլայն գովազդային հարթակներում ծանոթացնելու է հանրությունը մի շարք տեղական արտադրողների եւ իրենց ստեղծած ապրանքների հետ: Եվ եթե կան տեղական արտադրողներ, ովքեր նույնպես կցանկանան, որպեսզի մենք պատմենք իրենց մասին մեր ծրագրի շրջանակներում, ապա նրանք կարող են ուղարկել իրենց մասին տեղեկությունը եւ նկարները [email protected] էլ.հասցեին:

Այս արշավի ընթացքում կոչ ենք անում նաեւ մնացած գործարարներին բարձրաձայնել այս խնդրի մասին իրենց սոց. ցանցերում եւ պատմել հայ արտադրողների մասին»: